Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Վազգեն Թևանյանը (65կգ) եզրափակչում 8։2 հաշվով վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալ։

Վազգենը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր վրացի Բոլկվաձեին, հաջորդ գոտեմարտում 11:0 հաշվով՝ եգիպտոսցի Ամին Մուրադին, ապա 4:0 հաշվով ուզբեկ մարզիկին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում