Runet-ի ամենահարուստ ընկերությունների տասնյակը
Նմանատիպ
Համաձայն Forbes ամսագրի հրապարակած վարկանիշի` Ռուսական ՏՏ ոլորտի հսկա համարվող Yandex ընկերությունը գլխավորել է Runet-ի 2023 թվականի ամենաթանկ ընկերությունների ցանկը։
Ըստ այդմ` Yandex-ի արժեքը գնահատվում է 10,2 մլրդ. դոլար։
«Runet-2023-ի 30 ամենաթանկ ընկերությունների» վարկանիշում երկրորդ տեղում է Wildberries ընկերությունը՝ 9,8 միլիարդ դոլար արժողությամբ, իսկ Ozon-ը՝ 5,2 միլիարդ դոլարով եզրափակել է լավագույն եռյակը։
1C-ն (ներառյալ 1C-Bitrix), Kaspersky Lab-ը, Avito-ն, SKB Konkur-ը, VK-ն, Positive Technologies-ը և Headhunter-ը նույնպես հայտնվել են ռուսական ամենաթանկ ընկերությունների տասնյակում:
Ավելի վաղ Yandex-ը հրապարակել էր անցյալ տարվա չորրորդ եռամսյակի և ընդհանուր առմամբ 2022 թվականի հաշվետվությունները։ Դրանից բխում է, որ ԱՄՆ GAAP-ի շրջանակներում ընկերության հասույթը 2022 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 49%-ով և հասել 164,8 մլրդ. ռուբլու։
Ընդհանուր եկամուտը 2022 թվականին կազմել է 521,7 միլիարդ ռուբլի, ինչը 46 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում