Լաչինի միջանցքի բացման բանակցությունները վարում է ռուսական կողմը

Լաչինի միջանցքի բացման բանակցությունները վարում է ռուսական կողմը

Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ այս պահին աշխատում է ռուսական խաղաղապահ զորակազմը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Անցած ուրբաթ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման հարցը։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղությամբ, հստակ չէ։

«Միջանցքը բացելու ուղղությամբ ռուսական կողմն է շարունակում աշխատել: Այս պահի դրությամբ որևէ նորություն չունենք: Արցախյան կողմի դիրքորոշումը մեկն է՝ միջանցքը սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և այն պետք է գործի այդ հայտարարության համաձայն», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում