«Ոսկե խաղակոշիկի» գլխավոր հավակնորդների հնգյակը
Նմանատիպ
Եվրոպական թոփ լիգաներում շարունակում է մայրցամաքի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուին շնորհվող «Ոսկե խաղակոշիկ» հեղինակավոր մրցանակի համար մրցավազքը։
Ներկա պահին առաջին տեղում գտնվում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նա ընթացիկ մրցաշրջանում 27 գոլ է խփել, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 54 միավոր։ Երկրորդն այս ցուցանիշով իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է՝ 38 միավորով (19 գոլ)։
Երրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի կարողանա համալրել միավորների իր պաշարը, քանի որ ավարտվել է Նորվեգիայի 2022 թվականի առաջնությունը։
Լավագույն հնգյակում են նաև Հարի Քեյնն ու Կիլիան Մբապեն։
1․ Էրլինգ Հոլանդ – 54 միավոր (27 գոլ x 2 գործակից)
2․ Վիկտոր Օսիմհեն – 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
3․ Ամալ Պելեգրինո – 37,5 միավոր (25 գոլ x 1,5 գործակից)
4․ Հարի Քեյն – 36 միավոր (18 գոլ x 2 գործակից)
5․ Կիլիան Մբապե – 34 միավոր (17 գոլ x 2 գործակից)
Հետևեք մեզ նաև Telegram-ում