L’Équipe. ՊՍԺ ղեկավարությունը փորձում է համոզել Մբապեին երկարաձգել պայմանագիրը
Նմանատիպ
Կիլիան Մբապեն առաջիկա ամիսներին պետք է որոշի՝ երկարաձգում է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, թե ոչ:
L’Équipe-ի փոխանցմամբ՝ հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024-ի ամռանը։ Պայմանագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն: Մբապեն առաջիկա չորս ամիսների ընթացքում պետք է որոշի՝ օգտվելու է այդ հնարավորությունից, թե ոչ։ Եթե ֆուտբոլիստը որոշի երկարաձգել այն, ապա ՊՍԺ-ում կմնա մինչև 2025-ի ամառ։
Առաջիկա շաբաթներին ՊՍԺ-ի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի համոզի Մբապեին մնալ: Եթե ռմբարկուն չերկարաձգի պայմանագիրը, ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել նրան ընթացիկ տարվա ամռանը:
Ըստ լրատվամիջոցի՝ ՊՍԺ-ի համար Մբապեի հետ բանակցություններն ավելի կարևոր են, քան Լիոնել Մեսիի հետ նոր համաձայնագրի շուրջ քննարկումը:
Հիշեցնենք՝ այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Այժմ նա ՊՍԺ-ի կազմում 200 գոլով ակումբի պատմության լավագույն գոլահարն է։ Նույնքան գոլ իր ակտիվում ունի նաև փարիզյան գրանդի նախկին հարձակվող Էդինոսն Կավանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում