Փաշինյանի հայտարարությունն ամբողջովին թողնում եմ իր խղճին. Լավրով

Փաշինյանի հայտարարությունն ամբողջովին թողնում եմ իր խղճին. Լավրով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է աշխատանքային այցով այնտեղ գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը։

Լավրովին ասուլիսի ժամանակ խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և ընդհակառակը, անվտանգության սպառնալիք է»:

Հիշեցնենք, նման հայտարարություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հունվարի 10-ին իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի ղեկավարի՝ ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջովին թողնում եմ նրա խղճին», – հակիրճ արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում