Դոնեցկի ճակատում Ուկրաինան տեղակայել է ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված մոտ 350 զինվոր և ռազմատեխնիկա
Նմանատիպ
Ուկրաինական հրամանատարությունը Դոնեցկի Չասով Յար քաղաքում տեղակայել է մոտ 350 զինվոր և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 սպա՝ վերապատրաստված ՆԱՏՕ-ի զորավարժարաններում։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լուգանսկի միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։
Նա հայտնել է, որ տարածք են բերվել նաև սպառազինություն և ռազմատեխնիկա, իսկ նոր ժամանած մարտիկները բարձր կարգապահություն և լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:
Կուտակումներ են նկատվել նաև Կուպյանսկում: Ըստ փոխգնդապետի՝ Ուկրաինայի զինված ուժերի Կուպյանսկ տեղափոխված զինվորները բնակություն են հաստատել խաղաղ բնակիչների տներում: Խոսքը մոտ 700 մոբիլիզացված խմբի մասին է: Անդրեյ Մարոչկոյի խոսքով՝ նրանք զենքի հետ վարվեցողության կանոններին նորմալ չեն տիրապետում և պարբերաբար վիճում են սպաների հետ. հատուկ պատրաստություն անցնելու հնարավորություն նրանց չի տրվել:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Արևմտյան ուժերի խումբը Կուպյանսկի ուղղությամբ կրակ են բացել և վնաս հասցրել հակառակորդի կենդանի ուժին և տեխնիկային՝ մեկ օրում ոչնչացնելով շուրջ 70 ուկրաինացի զինծառայող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում