«ՀայՓոստ»-ը երկու նոր նամականիշ է թողարկել
Նմանատիպ
2023 թվականի փետրվարի 28-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային:
Նամականիշերի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է Տաթևի վանքը (IX դ.)՝ հայ ճարտարապետության բացառիկ նմուշը և հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, որը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Սուրբ Գևորգ եկեղեցին (IX դ.), որը գտնվում է Սլովակիայում՝ Նիտրիանսկա Բլատնիցայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում