Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը
Նմանատիպ
«Նոր Զովք» ՍՊԸ–ի սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու նրանց օգնելու հարցում մեղադրվող ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության սեփականատերը ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Առաջին երեքի` սեփականատեր Արամ Արամյանի, տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ–ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ «Նոր Զովք» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա–ն նույն ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 դրամ հարկեր չվճարելու նպատակով 2019-2023թթ․–ի ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը»,– ասված է հաղորդագրությունում:
Գործին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանեի է այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում