5.1 C
Yerevan

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը

Նմանատիպ

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու...

Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա...

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

«Նոր Զովք» ՍՊԸ–ի սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու նրանց օգնելու հարցում մեղադրվող ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության սեփականատերը ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Առաջին երեքի` սեփականատեր Արամ Արամյանի, տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ–ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ «Նոր Զովք» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա–ն նույն ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 դրամ հարկեր չվճարելու նպատակով 2019-2023թթ․–ի ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը»,– ասված է հաղորդագրությունում:

Գործին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանեի է այստեղ։ 

spot_imgspot_img