Իրան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալը շեշտակի աճել է
01/03/2023 14:18
Նմանատիպ
Իրանից Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականին աճել է 48%-ով՝ կազմելով 2,5 մլրդ դոլար։ Միայն նավթամթերքի ներմուծումը Հնդկաստան 2022-ի ընթացքում աճել է 4 անգամ։
«Իրանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականին կազմել էր 1 միլիարդ 693 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին աճել է 48%-ով՝ կազմելով 2,5 մլրդ դոլար», – նշել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Հակառակ ուղղությամբ՝ Հնդկաստանից Իրան ապրանքների արտահանումն անցյալ տարի աճել է 44%-ով՝ կազմելով 1 միլիարդ 847 միլիոն դոլար։ Հնդկաստանը 2021 թվականին Իրան է ներմուծել 1 միլիարդ 284 միլիոն դոլարի պարենամթերք։
Նախորդ տարի Հնդկաստանից Իրան արտահանված պարենամթերքի 59%-ը եղել է բրինձ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում