Նյու Դելիում մեկնարկել է G20-ի երկրների գագաթնաժողովը
Նմանատիպ
Նյու Դելիում մեկնարկել է Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովը: Աշխարհի առաջատար 20 երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի հարցը կլինի ուշադրության կենտրոնում:
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությանը:
Պարբերականը նշում է, որ դիվանագետները կքննարկեն, թե ինչպես են Եվրոպայում ընթացող ռազմական գործողություններն ազդում ամբողջ աշխարհի վրա և ինչպիսի լրացուցիչ դժվարությունների հետ են բախվում աղքատ զարգացող երկրները:
Հաղորդվում է, որ գագաթնաժողովի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած կլինի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Նրանք վերջին անգամ նույն տարածքում են գտնվել անցյալ տարվա հուլիսին՝ Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Լավրովը դուրս էր եկել սենյակից, երբ հայտնվել էր Բլինքենը:
Հնդկական կողմի հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն նաև 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մտնում G20-ի մեջ:
Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ համաշխարհային տնտեսական աճը, ինֆլյացիան, էներգակիրների և պարենամթերքի գների աճը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների պահանջարկի նվազումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում