Հայ-թուրքական առևտրաշրջանառությունը աճել է մոտ 5 անգամ
Նմանատիպ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում (73,5 մլն դոլար):
Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելին, մեր երկիր թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումը դրական ազդեցություն է ունեցել և՛ ներմուծման, և՛ արտահանման վրա։
Այսպես. 2022 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա աճել է 139 անգամ՝ կազմելով 61,2 մլն ԱՄՆ դոլար (2021թ․ կազմել էր 0,44 մլն ԱՄՆ դոլար), իսկ թուրքական ապրանքների ներմուծումն ավելացել է 3,6 անգամ։ Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 263,3 մլն դոլարի թուրքական արտադրանք, մինչդեռ 2021 թվականին (էմբարգոյի ժամանակ) այդ ցուցանիշը կազմում էր 73 մլն դոլար։
Հոդվածի շարունակությունը կարդացեք այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում