Ռուսական նավթը տեղափոխող առեղծվածային նավատորմ է հայտնվել․ CNN
Նմանատիպ
Ռուսական նավթը շարունակում է նոր գնորդներ ձեռք բերել ամբողջ աշխարհում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ օրը հետևում են ռուսական նավթի շարժին, չեն կարող հստակ հասկանալ, թե ով է տեղափոխում այդ հումքը։
Այս մասին գրում է ամերիկյան CNN լրատվական գործակալությունը, որը հետաքննություն է իրականացրել աշխարհով մեկ ռուսական ծագման նավթի տեղափոխման և վաճառքի թեմայով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ հայտնվել է «առեղծվածային լցանավերի» նավատորմ, որին սկսել են միանալ ավելի ու ավելի շատ նավեր՝ պատրաստ օգնելու ռուսական նավթի փոխադրմանը։
Փորձագետները հաշվել են մոտ 600 նման նավ, ինչը կազմում է աշխարհի բոլոր խոշոր տանկերների 10%-ը։ Ո՞ւմ են պատկանում այս նավերը և ովքեր են շահագործում դրանք, դեռևս հայտնի չէ: Նոր անհասկանալի խաղացողներ են ի հայտ եկել. որոշ դեպքերում ներգրավված են Դուբայում կամ Հոնկոնգում գրանցված կեղծ ընկերություններ: Որոշ լցանավեր ձեռք են բերվել Եվրոպայում, մնացածը հին նավեր են։ «Ստվերային» նավատորմի դերը մեծապես աճել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերահասցեագրել է մատակարարումները Չինաստան և Հնդկաստան, գրում է CNN-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում