Նոր էջ հայ-գերմանական հարաբերություններում․ GIZ-ը և KfW-ն գրասենյակ են բացում Երևանում
Նմանատիպ
«Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն»-ը (GIZ) և Վերականգնման վարկերի բանկը (KfW) տեղական գրասենյակներ կունենան Հայաստանում:
Այսօր՝ մարտի 2-ին, Երևանում տեղի է ունեցել երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման համաձայնագրի ստորագրման արարողություն: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
GIZ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բազմաշերտ են: Շատ մեծ է GIZ-ի աջակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարությունների ոլորտներում:
Ըստ Վահան Քերոբյանի՝ երկու կառույցների կողմից Հայաստանում գրասենյակների հիմնումը նոր էջ է բացում Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում: