«Այգ-1» ծրագրի իրականացման համար հատկացվել է անհրաժեշտ հողատարածք
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել՝ ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը և որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Որոշման ընդունումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է 10 օրյա ժամկետում ապահովի հողամասերի` Համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, որից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է իրականացվի հողամասերով համալրումը ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։
Գործընթացն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակում։
Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ներդրման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում