Ամերիկյան «Hope for Tomorrow» կազմակերպության ներկայացուցիչները համալրել են ադրբեջանական «սև ցուցակը»

Ամերիկյան «Hope for Tomorrow» կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո հայտնվել են Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել Արցախի նախագահի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Նշենք, որ օրեր առաջ Արցախ էին այցելել նաև ֆրանսիացի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Կիսվելով իրենց տպավորություններով ՀՀ պաշտոնյաների հետ՝ նրանք շեշտել էին, որ իրենց համար միևնույն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի իրենք այցին:

Այդ կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ մասնավորապես ասված էր.

«Ֆրանսիայի խորհրդարանի անդամները ժողովրդի կողմից իրենց տրամադրված մանդատի և երկրի Սահմանադրության համապատասպան իրավունք ունեն այցելել ցանկացած վայր, որն անհրաժեշտ են համարում նշված պարտականությունները կատարելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում