Ամերիկյան «Hope for Tomorrow» կազմակերպության ներկայացուցիչները համալրել են ադրբեջանական «սև ցուցակը»
Նմանատիպ
Ամերիկյան «Hope for Tomorrow» կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո հայտնվել են Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել Արցախի նախագահի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Նշենք, որ օրեր առաջ Արցախ էին այցելել նաև ֆրանսիացի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Կիսվելով իրենց տպավորություններով ՀՀ պաշտոնյաների հետ՝ նրանք շեշտել էին, որ իրենց համար միևնույն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի իրենք այցին:
Այդ կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ մասնավորապես ասված էր.
«Ֆրանսիայի խորհրդարանի անդամները ժողովրդի կողմից իրենց տրամադրված մանդատի և երկրի Սահմանադրության համապատասպան իրավունք ունեն այցելել ցանկացած վայր, որն անհրաժեշտ են համարում նշված պարտականությունները կատարելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում