Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Նմանատիպ
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վաստակեց 14.766 միավոր եւ որակավորման փուլում գրավեց երկրորդ տեղը:
Մարտի 1-ին եզրափակիչ էին դուրս եկել նաեւ Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14.766 միավորով երրորդ տեղից դուրս է եկել եզրափակիչ։ Վահագն Դավթյանը 14.600 միավորով 6-րդն է:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը եւ դուրս մնացել պայքարից:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում