Նյու-Դելիում կայացել է Լավրով-Միրզոյան հանդիպում

Նյու-Դելիում կայացել է Լավրով-Միրզոյան հանդիպում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը

Հրապարակված կադրերում արտգործնախարարները ողջունել են միմյանց, ինչից հետո հանդիպումը շարունակվել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը և Լավրովը կարևորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան։

Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կգտնվի մարտի 3-4-ը և կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում