Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի
Նմանատիպ
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։
Այս մասին հաղորդում են հունական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ մարդատար գնացքի բեկորների տակից ներկայում դուրս բերված ու հաստատված զոհերի թվիը հասել է 57-ի։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հոսպիտալացվել է 48 մարդ, վեցը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Բացի այդ, հաղորդվում է նաև 56 անհետ կորածի մասին։
Այժմ ընթանում է մահացածների ինքնությունը պարզելու գործընթաց։ Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Աթենք ուղևորվող մարդատար գնացքը Լարիսա քաղաքի մոտակայքում ճակատ-ճակատի բախվել է բեռնատար գնացքի։ Դեպքից հետո մեկ մարդ ձերբակալվել է, հրաժարական է ներկայացրել Հունաստանի տրանսպորտի նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում