Ռուսաստանում պատրաստվում են փորձարկել թվային ռուբլին
03/03/2023 13:10
Նմանատիպ
Ռուսաստանում 13 բանկ կմասնակցի թվային ռուբլու (CBDC) փորձարկմանը: Բանկերն ապրիլին իրական հաճախորդների հետ կփորձարկեն ֆինանսական նորարարությունը:
Թվային ռուբլու կիրառման փորձարկմանը միանալու համար հայտ է ներկայացրել 15 բանկ, բայց փորձին կմասնակցեն 13-ը, որոնք տեխնիկապես պատրաստ են դրան:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է սկսել թվային ռուբլու փորձարկումն իրական հաճախորդների վրա 2023 թվականի ապրիլից։ Թվային ռուբլու արտարժույթով փոխանակման մեկնարկը և ոչ ռեզիդենտների համար դրամապանակների բացումը կարող է տեղի ունենալ 2024-ից։
Թվային ռուբլու փոխանցումը մի օգտատիրոջից մյուսին տեղի կունենա մի էլեկտրոնային դրամապանակից մյուսը տեղափոխելու տեսքով։
Թվային փողի սեփականատերերը կկարողանան ազատորեն ռուբլի փոխանցել միմյանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում