Ռուս միլիարդատերն առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր
Նմանատիպ
Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան առաջարկում է Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր։
Այս մասին գրում է Коммерсантъ թերթը։
«Ես չեմ ասում, որ հենց վաղը պետք է մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր, բայց, այնուամենայնիվ, վաղ թե ուշ դա պետք է արվի», – Կրասնոյարսկի տնտեսական ֆորումում «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միլիարդատերը:
Օլեգ Դերիպասկան նշել է, որ Սիբիրը աշխարհագրորեն գտնվում է Ռուսաստանի կենտրոնում, իսկ Ռուսաստանում ներդրումների հիմնական հոսքը պատժամիջոցներով պայմանավորված ապագայում կգա Ասիայից։
Հատկանշական է, որ ուղիղ մեկ տարի առաջ ռուսաստանցի գործարարը կրկին հանդես էր եկել նույն առաջարկով․ «Ես միշտ ասում եմ. դա ուտոպիա է թվում, բայց ինչի՞ն է պետք Մոսկվայում մայրաքաղաքը, եթե մեր բոլոր շահերն Ասիայում են», – այն ժամանակ ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում