Թուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու ունի
03/03/2023 16:18
Նմանատիպ
Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին։
Տեղեկությունը հայտնում է ռուսական kommersant-ը։
Միասնական թեկնածուի անունը, սակայն, դեռևս հայտնի չէ։ Սպասվում է, որ անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ այս կապակցությամբ երեք անուն էր հնչել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում