ԱՄՆ-ում քննարկել են նախագահ Բայդենի Ուկրաինա այցելելու հնարավորությունը

ԱՄՆ-ում քննարկել են նախագահ Բայդենի Ուկրաինա այցելելու հնարավորությունը

ԱՄՆ իշխող վարչակազմում քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նախագահական ինքնաթիռով Ուկրաինա ուղարկելու հարցը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են այդ մտքից:

Սպիտակ տան աշխատակազմի մի քանի անդամներ Politico-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգներն ուզում են այս կերպ ցույց տալ իրենց վճռականությունը և հասկացնել, որ Ռուսաստանից չպետք է վախենալ:

Սպիտակ տանը, սակայն, այս գաղափարից վերջնականապես հրաժարվել են, քանի որ եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի երկինքը ապահով չէ, ու չի բացառվում, որ ինչ-որ պատահականությամբ կարող են խոցել ինքնաթիռը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում