Հնդկական ընկերությունը Հայաստանում ադամանդագործական գործարան կբացի

Հնդկական ընկերությունը Հայաստանում ադամանդագործական գործարան կբացի

Հնդկական ոսկերչական KGK Group կոնցեռնի դուստր ձեռնարկություն VDA Diamonds-ը պատրաստվում է Աբովյան քաղաքում բացել ադամանդագործական գործարան։

Գործարանի աշխատանքները կազմակերպելու համար ընկերությունն արդեն իսկ իրականացրել է  բազմաթիվ քայլեր. շենքն արդեն կառուցված է, անհրաժեշտ տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է։ Գործարանի շենքն աշխատանքային վերջնական կարագվիճակի բերելու համար մնացել է միայն ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները։

VDA Diamonds-ի ֆինանսական տնօրեն Սունիլ Ջայնը հայտարարել է, որ գործարանի գործարկման առաջին 6 ամիսներին պատրաստվում են աշխատանքի ընդունել շուրջ 250 անձի, իսկ ապագայում հույս ունի նրանց թիվը հասցնել 400-500-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում