14.1 C
Yerevan

Սիրիական զորքերը Դեր Զորում հակաահաբեկչական գործողություն են իրականացնում

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Սիրիայի զինուժի հրամանատարությունը հատուկջոկատայիններ է ուղարկել Դեր Զոր՝ այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու համար:

Al-Watan թերթի փոխանցմամբ՝ գործողությունն իրականացվում է Սիրիական անապատում, որտեղից գրոհայինների շարժական խմբերը հարձակվում են բանակի անցակետերի և ավտոշարասյունների վրա, որոնք շարժվում են մայրուղով դեպի Իրաքի հետ սահման։

Ականատեսների խոսքով՝ ահաբեկիչները վերջին շրջանում զգալիորեն ուժեղացրել են իրենց հարձակումները, ջարդեր են իրականացրել տեղի բնակիչների նկատմամբ, որոնք ձմռանը տրյուֆել հավաքելու են գնացել։

Երեկ էլ Քաբաջիբում գրոհայինների տեղադրած ականի վրա բեռնատար է պայթել, որի մեջ են եղել աշխատանքից վերադարձող տեղի գյուղացիական տնտեսության անդամները։ Պատահարի արդյունքում 8 մարդ մահացել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։

Փետրվարի 12-ին էլ ահաբեկիչները Պալմիրայի օազիսում առևանգել են սունկ հավաքող 75 քաղաքացու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 16-ին զինյալները գնդակահարել են, իսկ 25-ը ազատ արձակվել, 34-ի ճակատագիրն անհայտ է մնում։ Փետրվարի 17-ին էլ ԻՊ խմբավորումը Ալ-Սուխնայում կոտորել է 46 բանվորի և 7 զինվորի։ Միայն հինգ հոգու է հաջողվել փրկվել, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

spot_imgspot_img