Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում շտապել և անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի։
«Մենք միասին դիմել ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և միասին էլ կավարտենք գործընթացը»,- հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարարը։
Բարձրաստիճան դիվանագետի կարծիքով` հատկապես ռազմական տեսանկյունից, կարևոր է, որ Ֆինլանդիան և Շվեդիան միաժամանակ անդամակցեն ՆԱՏՕ-ին։
«Անորոշ ժամանակներում կարևոր է լավ ընկերներ ունենալը: Վստահ եմ, որ Շվեդիայի հետ մեր դարավոր բարեկամությունը կշարունակվի նաև ապագայում»,- ընդգծել է Պեկկա Հաավիստոն:
Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ ձգձգվում է Թուրքիայի անհամաձայնության պատճառով։