Կասորլա. Կասիլյասին առաջարկել եմ տեղափոխվել «Արսենալ»

Կասորլա. Կասիլյասին առաջարկել եմ տեղափոխվել «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան պատմել է, որ ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով։

-Ասացի Կասիլյասին, որ կցանկանայի նրան «Արսենալում» տեսնել, սակայն նա դեռևս միայն հետաքրքրված է, թե ինչպես են ընթանում իմ գործերն Անգլիայում։

Նա շատ բարդ իրավիճակում է, սակայն պետք է որոշում ընդունի։ Նրան իրենց կազմում տեսնել ցանկացող ակումբները շատ են, և դրանցից մեկն էլ «Արսենալն» է։

Կարծում եմ՝ նրա համար հեշտ չի լինի լքել Մադրիդը,-ասել է Կասորլան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում