Բախմուտում փողոցային մարտեր են․BBC

Բախմուտում փողոցային մարտեր են․BBC

Բախմուտում ռուս և ուկրաինացի զինվորականների միջև փողոցային մարտեր են, սակայն Ռուսաստանը չի վերահսկում քաղաքը։

BBC-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հայտնել Ուկրաինայի արևելքում գտնվող Բախմուտ քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Մարչենկոն։ Նրա խոսքով՝ քաղաքում մնացել է 4000 քաղաքացիական բնակչություն, նրանք ապրում են ապաստարաններում՝ առանց լույսի, գազի և որևէ այլ կոմունալ պայմանների։

Քաղաքը արդեն մեկ ամսից ավել է գրեթե շրջափատված է ռուսական ուժերի կողմից, այստեղ թեժ մարտեր են ընթանում։  Որևէ շինություն անվնաս չի մնացել, քաղաքը փաստացի ամբողջությամբ ավերված է։

Ինչպես նշում է BBC-ն՝ Բախմուտի գրավումը վերջին 6 ամիսների ընթացքում կլինի ռուսական զինված ուժերի ամենախոշոր հաջողությունն Ուկրաինայում։

Սակայն որոշ փորձագետներ համարում են, որ Բախմուտի գրավման ռազմավարական արժեքը Ռուսաստանի համար միանշանակ չի այլևս, քանզի այն արդյունքում կարող է դառնալ «Պյուռոսյան հաղթանակ» (փոխաբերական իմաստ․ նշանակում է հաղթանակ՝ հսկայական զոհերի հաշվին․ խմբ)։

Մինչպատերազմական Բախմուտի բնակչությունը 75000 էր, այստեղ, ըստ ուկրաինական կողմի գնահատականների, մարտերի ժամանակ ռուսական բանակը 7 անգամ ավելի շատ զոհ է տվել, քան ուկրաինական ԶՈՒ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում