Դիեգո Սիմեոնեի սաները հոբելյանական խաղում ջախջախեցին Սևիլիային
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց անդալուզական «Սևիլիային» ու հաղթեց 6-1 հաշվով:
Ատլետիկոյի մարզիչ Դիեգո Սիմեոնեն անցկացրեց իր ակումբի գլխավոր մարզչի դերում 613-րդ ռեկորդային խաղը, ինչի առթիվ իր սաները որոշեցին շքեղ խաղ ցուցադրել։
Մայրաքաղաքային ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, մեկական գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ու բելգիացի հարձակվող Յանիկ Կարասկոն: «Սևիլիայի» միակ գոլը խփեց մարոկկացի Յուսեֆ Էն-Նեսիրին:
Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Սևիլիայի» սենեգալցի կիսապաշտպան Պապե Գեյեն:
«Աթլետիկոն» 45 միավորով երրորդն է, իսկ «Սևիլիան»՝ 25 միավորով 16-րդը:
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Աթլետիկո» – «Սևիլիա»՝ 6-1
Մեմֆիս Դեպայ, 23, 26, Անտուան Գրիզման, 53, Յանիկ Կարասկո, 69, Ալվարո Մորատա, 76, 90+2 – Յուսեֆ Էն-Նեսիրի, 39
Հեռացում՝ Պապա Գեյե, 80 («Սևիլիա»)
Հետևեք մեզ նաև Telegram-ում