Չինաստանում հայտարարել են 6G տեխնոլոգիայի զարգացումն արագացնելու մտադրության մասին
Նմանատիպ
Չինաստանը կարագացնի 6G տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու զարգացումը։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարար Ջին Չուանլունը։
Նախարարը ցանկություն է հայտնել նաև ուժեղացնել միջազգային համագործակցությունն այս ոլորտում՝ չհստակեցնելով, թե ինչպես դա կիրականացվի։
Նա հիշեցրել է, որ Չինաստանը կառուցել է աշխարհի ամենամեծ 5G ցանցը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է գործարկել ևս մոտ 600 հազար 5G բազային կայան, որից հետո դրանց ընդհանուր թիվը երկրում կգերազանցի 2,9 միլիոնը: Պաշտոնյայի տվյալներով՝ Չինաստանում 5G բջջային հեռախոսներից օգտվողների թիվը գերազանցում է 575 միլիոնը:
Աշխարհում չինական 5G տեխնոլոգիաների առաջխաղացումը բախվում է ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների բացահայտ դիմադրությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում