0.1 C
Yerevan

Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք

Նմանատիպ

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա...

Իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ավելի քան 90 թռիչք է իրականացվել Ադրբեջանի և Իսրայելի օդանավակայանի միջև, որը սովորաբար օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար։

Ըստ Haaretz թերթի հետաքննության՝ անցած հինգշաբթի օրը մեկ այլ ուղևորություն է կատարվել բեռնատար ինքնաթիռով, որի ընթացքում ինքնաթիռը մի քանի ժամով կանգ է առել Էյլաթից հյուսիս գտնվող Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայում, որից հետո վերադարձել է Բաքու։

Լրատվամիջոցների հետաքննության արդյունքներով պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է 92 չվերթ, որոնք իրականացրել է Silk Way Airlines-ը, որը ադրբեջանական մասնավոր բեռնափոխադրումների ավիաընկերություն է։

Նշվում է նաև, որ Իսրայելն Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան` նավթ է ուղարկել Իսրայել։

Զեկույցում հավելվում է, որ Ադրբեջանը Իսրայելին թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել Իրան և վերահսկել այն, ինչ կատարվում է երկրում՝ հաշվի առնելով Իրանի հետ Բաքվի ընդհանուր սահմանը։

Haaretz-ի հետաքննությունից հետո սոցցանցերի օգտատերերի կողմից քննարկվել են մի քանի տեսություններ. ոմանք պնդում են, որ Իսրայելը կարող է զինել Ադրբեջանին, որպեսզի օգնի նրան պայքարել և բախվել Հայաստանի հետ։

Սակայն ոմանք պնդում են, որ Իսրայելը Ադրբեջանում գաղտնի բանակային բազաներ է կառուցում՝ Իրանի հետ հնարավոր պատերազմի համար։

Փետրվարի 28-ին Իսրայելում Ադրբեջանի առաջին նշանակված դեսպան Մուխթար Մամեդովը վայրէջք է կատարել Թել Ավիվ և ստանձնել իր պարտականությունները, ընդգծում է լրատվականը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա...