«Էլեկտրոն» գործարանում ուժգին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել. Կա զոհ և վիրավորներ
Նմանատիպ
Այսօր ժամը 14.49 -ին ահազանգ է ստացվել որ Երևանի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, ինչի հետևանքով փլատակներում կա երկու մարդ:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:
Տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, ով ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Tert.am-ի հաղորդմամբ՝ շինության փլատակների տակից նաև դուրս է բերվել մի տղամարդու դի, ով, պարզվել է 64-ամյա Ադիբեկ Բարսամյանն է:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ–ի ղեկավար կազմով և փորձագետներով։
Նախնական վարկածի համաձայն՝ տեղի ունեցածը դիտավորյալ պայթեցում է, սակայն դրա վերջնական պատասխանը կտրվի փորձաքննչական և փորձաքրեագիտական աշխատանքներից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում