Santa Cruz de la Sierra
+23°C
14
La Paz
+7°C
7
Trinidad
+25°C
8
Sucre
+11°C
14
Tarija
+14°C
8
Potosí
+1°C
1
Oruro
+6°C
14
Cochabamba
+11°C
7
Cobija
+22°C
1
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն սեյսմիկ անվտանգության ոլորտում

Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն սեյսմիկ անվտանգության ոլորտում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:

Ողջյունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում