«Լիվերպուլն» Էնֆիլդում ստորացուցիչ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ
Նմանատիպ
Անգլիական Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և 7 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Առաջին կեսի վերջնամասում տանտերերի հարձակվող Կոդի Գակպոն բացել է խաղի հաշիվը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում իր թիմի առավելությունը կրկնապատկել է Նունյեսը։ 50-րդ րոպեին Գակպոն դուբլ է ձևակերպել՝ Սալահի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով դե Խեայի պաշտպանած դարպասը։ 66-րդ րոպեին աչքի է ընկել անձամբ Սալահը։ Եգիպտացին ավելի ուշ՝ 83-րդ րոպեին, դուբլ է ձևակերպել։ Այս խաղում դուբլ է ձևակերպել նաև Դարվին Նունյեսը՝ 75-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Ռոբերտո Ֆիրմինոն՝ 88-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը իր միավորների թիվը հասցրեց 42-ի և բարձրացավ ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ ՄՅՈՒ-ն 49 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում