Կիևում որոշում է ընդունվել շարունակել Բախմուտի պաշտպանությունը

Կիևում որոշում է ընդունվել շարունակել Բախմուտի պաշտպանությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի մասնակցությամբ Գերագույն հրամանատարի շտաբի նիստում որոշում է կայացվել շարունակել պաշտպանել Բախմուտը և ուժեղացնել դիրքերը այս քաղաքում։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս որոշմանն աջակցել են անձամբ Զալուժնին և «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Ավելի վաղ գերմանական մամուլը հայտնել էր, որ Բախմուտի հարցում Զելենսկին և Զալուժնին դիրքորոշումային տարաձայնություններ ունեն։  Ենթադրվում է, որ Զալուժնին պատրաստ է լքել գործնականում շրջապատված քաղաքը, իսկ Զելենսկին նրան կոչ է անում պահպանել պաշտպանությունը։ Արևմտյան ռազմական փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Բախմուտը պահելը կամ հանձնելը ռազմավարական նշանակություն չունի պատերազմի ընթացքի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում