Երևանում բացվել է Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը
29/05/2012 17:23
Նմանատիպ
Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում, հաղորդում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ, Հայաստան – Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում