Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Մասկատի արքայական օպերային թատրոնում
08/03/2023 09:19
Նմանատիպ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։
Ինչպես տեղեկանում ենք նվագախմբի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերային թատրոնի (Teatro dell’Opera di Roma) հետ կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։
Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու գործողությամբ բալետը հայ և իտալացի արտիստների մեկնաբանմամբ հանդիսատեսի համար բեմ կբարձրանա մարտի 9-ին, 10-ին և 11-ին։
Սա նվագախմբի երրորդ հյուրախաղն է Օմանում։ Նախորդ երկու հյուրախաղերը կայացել են 2022 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում