Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակ են տարել
08/03/2023 10:30
Նմանատիպ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Դանիելյանը: Հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը:
Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4 միավոր: Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5 միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում