Adidas-ը ստիպված է ազատվել չվաճառված Yeezy մարզակոշիկներից
Նմանատիպ
Սպորտային հագուստի adidas ապրանքանիշը ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունները խզելուց հետո ստիպված է եղել հրաժարվել իր Yeezy սպորտային կոշիկների հավաքածուից, որը ստեղծվել է երգչի հետ համատեղ։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
2023 թվականի փետրվարի սկզբին ապրանքանիշի ներկայացուցիչները նախազգուշացրել էին, որ եթե adidas-ը չկարողանա վաճառել արտադրանքը, այն կունենա ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ապրանքանիշի նոր գործադիր տնօրեն Բյորն Գյուլդենը գնահատել էր, որ մարզակոշիկների ընդհանուր արժեքը կազմում է 300-500 միլիոն դոլար: Ընկերությունը հայտարարել է, որ անցած տարվա հաշվարկների համաձայն, կունենա 1,3 միլիոն դոլար եկամտի կորուստ, եթե չհասկանա, թե ինչպես վաճառել անպետք ապրանքը։
Շուկայի փորձագետները ենթադրում են, որ ընկերությունը կարող է փորձել գնորդներին առաջարկել Yeezy սպորտային կոշիկներ առանց հավաքածուի անվանման եւ մեծ զեղչով, սակայն դա չափազանց ռիսկային է, քանզի կարող է բացասաբար ազդել adidas-ի իմիջի վրա։ Հնարավորություն կա նաեւ, որ կոշիկները կվաճառվեն զարգացող երկրների դիսկոնտ-կենտրոնների կամ մանրածախ առեւտրի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում