Ալիևը հավատարիմ է կարգավորման գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի․ Տոյվո Կլաար

Ալիևը հավատարիմ է կարգավորման գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի․ Տոյվո Կլաար

Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Կլաարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում