Հայտնի է 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամբողջական կազմը
Նմանատիպ
Երեկ հայտնի է դարձել 5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ներկայացրել 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորներ ընտրվելու մասին։ Նախատեսված կարգի համաձայն՝ մայիսի 31-ին ԱԺ-ում կկայանա 5-րդ գումարման անդրանիկ նիստը:
ԱԺ անդրանիկ նիստին կմասնակցեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Պաշտոնական արարողության՝ ԱԺ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես են գալու Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո կկայանա պատգամավորները երդման արարողությունը, որի ժամանակ վերջիններս կարտասանեն հետևյալ խոսքերը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Ըստ կանոնակարգի մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նիստը պետք է վարի տարիքով ավագ պատգամավորը: Ինչպես արդեն հայտնի է, նոր խորհրդարանում տարիքով ամենաավագ պատգամավորը ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանն է։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքը հրապարակել է նաև համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մասին արձանագրությունը, ինչի արդյունքում ստանում ենք 5-րդ գումարման ԱԺ-ի ամբողջական կազմը.
Հետևեք մեզ նաև Telegram-ում