Զինծառայության մեջ չգտնվող անձը զինվորական համազգեստ կրելու դեպքում կտուգանվի
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով պատասխանատվություն է սահմանվում զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Օրենքը նաև սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն:
Նշվում է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որոնց հաշվարկները հնարավոր չէ կանխատեսել:
Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում