ԵԱՀԿ-ն կանցկացնի հերթական մշտադիտարկումը հայ-ադրբեջանական սահմանին
30/05/2012 11:56
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատի համաձայն` մայիսի 31-ին Տավուշի մարզի կողմից հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու հերթական մշտադիտարկումը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով իրենց հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Հայկական կողմից մշտադիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովի ու Իրժի Աբերլեի կողմից:
Հակառակորդի կողմից մոնիտորինգին մասնակցելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Քին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում