Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման բարձր վտանգ կա․ ԱՄՆ հետախուզություն
Նմանատիպ
ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավարի գրասենյակը հրապարակել է ԱՄՆ հետախուզական համայնքի չգաղտնազերծված սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագիր բացակայությունը, միջպետական սահմանին ռազմական ուժերի մոտ լինելը, հրադադարի ռեժիմի կյանքի կոչման մեխանիզմի պակասը և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ կիրառելու չափորոշված ռազմական ճնշում՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար:
«Սահմանազատված սահմանի երկայնքով և դրա մոտակայքում ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները հավանական է՝ սահմանափակված լինեն տևողությամբ և ինտենսիվությամբ», – ասվում է զեկույցում:
Դրանում նաև նշվում է, որ խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց ամենադժվար հարցերը` կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում