Կանադայում ՀՀ դեսպան. «94 տարի առաջ հայերն ապացուցեցին, որ ունակ են հաղթանակելու և վերագտնելու սեփական պետականությունը»

Մայիսի 28-ին Կանադայի Սենատում՝ Հայաստանի դեսպանության, Կանադայի Հայկական Ազգային Հանձնախմբի եւ Կանադայի խորհրդարանում գործող Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:

Բացման խոսքում դեսպան Եգանյանը նշեց, որ 94 տարի առաջ հայերն ապացուցեցին աշխարհին, որ ունակ են ոչ միայն գոյատեւելու, բայց նաեւ հաղթանակելու եւ վերագտնելու սեփական պետականությունը:

Տոնական հանդիսությանը ներկա էին Կանադայի խորհրդարանի եւ գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում