5.1 C
Yerevan

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Sputnik Արմենիա

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից...

Վրաստանում այսօր կեսօրին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որը կուղեկցվի բողոքի ակցիայով: Ակնկալվում է, որ խորհրդարանի նիստին քննարկվող հարցերից մեկը կլինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող մեծամասնությունը հետ է կանչել օրինագիծը:

Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Հաղորդվում է, որ խորհրդարանում կխստացվեն անվտանգության միջոցառումները. շենք մուտք գործել կարող են միայն պատգամավորները և հավատարմագրված լրագրողները:

Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել նախագիծը։ Օրինագծով նախատեսվում է օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է:

Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալի առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Օրինագծի հետկանչի որոշումը ողջունել են Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները և միջազգային կազմակերպությունները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես շնորհավորել է ակցիայի մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել շարունակվող ակցիային:

Ցուցարարների երկրորդ պահանջն էր ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: Այս պահանջը ևս բավարարվել է: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Ըստ ՆԳՆ-ի՝ նրանց մի մասը կանգնել է դատարանի առաջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել մեկուսարանում մնալու ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել էր 133 մարդ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Sputnik Արմենիա

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից...