Իլոն Մասկը ծրագրում է սեփական քաղաք կառուցել Տեխասում
Նմանատիպ
Իլոն Մասկը նախատեսում է սեփական քաղաքը կառուցել Տեխասի Օսթին քաղաքի մերձակայքում գտնվող նոր ձեռք բերված հողի վրա։
Այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Մասկը և նրա ընկերությունների աշխատակիցները ձեռնարկատիրոջ գաղափարը նկարագրել են որպես Կոլորադո գետի երկայնքով տեխասյան ուտոպիա, որտեղ աշխատակիցները կարող են աշխատել և ապրել։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ ծրագրվող քաղաքը հարում է Մասկի SpaceX-ի և Boring Company-ի տարածքներին, որոնք կառուցվում են Տեխասում։ Տեղում արդեն կառուցվել են մի խումբ մոդուլային տներ, լողավազան, բացօթյա սպորտային տարածք և մարզասրահ։ Մասկի գլխավոր օգնականներից մեկը՝ Boring Company-ի նախագահ Սթիվ Դևիսը, նկարագրել է գործարարի ավելի մեծ ծրագրերը, այդ թվում՝ լիարժեք մեծ քաղաքի կառուցումը։
Տեխասի օրենքների համաձայն՝ քաղաքը կարող է գրանցվել միայն այն դեպքում, երբ այն ունենա առնվազն 201 բնակիչ: Բաստրոպ շրջանի խոսնակը, որտեղ կառուցվում է առաջարկվող Մասկ քաղաքը, ասել է, որ վարչակազմը հայտարարություն չի ստացել ոչ ձեռնարկատերից, ոչ էլ նրա կազմակերպություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում