Հայաստանից 2022-ին 50 հազարով ավելի քիչ արտագնա աշխատող է մեկնել Ռուսաստան
Նմանատիպ
2022 թվականին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Աշխատանքային միգրացիան և միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ հայտնել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
Նրա խոսքով` Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը կարող է պայմանավորված լինել վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։
Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի խոսքով` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 647 հազար 455 մարդ, ինչը 2021 թվականի համեմատ 35 հազարով ավելի է։
«ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան կազմում է 93 մլն մարդ, որի 1,8%–ն օգտվում է շարժունակության իր իրավունքից և աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում», – նշեց Օմուրբեկովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում